Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճում վարդեր նվիրեց Նաիրա Զոհրաբյանին - VNews

Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճում վարդեր նվիրեց Նաիրա Զոհրաբյանին

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի նիստերի դահլիճում ծաղկեփունջ նվիրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Մայիսի 8-ի նիստում Սիմոնյանն իր ելույթում դիմեց Զոհրաբյանին.

«Տիկին Զոհրաբյան, ես պետք է քննադատեմ Ձեզ: Օրեր առաջ դուք ինձ քննադատեցիք, եւ ես Ձեզ ասացի, որ միշտ պատրաստ եմ լսել Ձեր խորհուրդը: Հիմա ուզում եմ դրա նաև առարկայական  ապացույցը ներկայացնել»:

Այնուհետև փոխնախագահը հեռացավ ամբիոնից, Զոհրաբյանին վարդերի փունջ նվիրեց ու  հայտնեց, որ այսօր Նաիրա Զոհրաբյանի ծննդյան օրն է:

«Մենք իրար հետ հաճախ վիճում ենք, տարբեր քաղաքական հայացքներ ունենք, տարբեր հարցերի հետ կապված  տարբեր մեկնաբանություններ ունենք, բայց այնուամենայնիվ, Ձեր փորձառությունը, Ձեր գեղեցկությունը այս դահլիճում թող անսպառ լինի»,- ասաց Սիմոնյանը: