fbpx

Ալժիրի նախագահը նախագահական պալատը կթողնի ապրիլի 28-ին. Alg24

Ալժիրի 82-ամյա նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան «Էլ-Մուրադիա» նախագահական պալատը կլթողնի ապրիլի 28-ին, այն օրը, երբ լրանում Է նրա չորրորդ մանդատի ժամկետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին հայտնել Է Alg24 լրատվական պորտալը՝ վկայակոչելով պետության ղեկավարի շրջապատի աղբյուրներ:

«Բուտեֆլիկան չի կարող պետության ղեկավար մնալ ապրիլի 28-ից հետո»,-ասված Է Alg24-ի նյութում: Պորտալի տեղեկությունների համաձայն, «պետության ղեկավարը բարձրագույն պաշտոնից իր հեռանալու մասին կարող Է հայտարարել ամենամոտ ժամանակներս, հնարավոր Է, մարտի 21-ին»: «Նա հասկացավ Ալժիրի ժողովրդի կամքը, որը պապանջում Է նրա հեռանալը եւ մերժում Է ներկայիս մանդատի երկարացումը»,-նշվում Է Alg24-ի հաղորդագրության մեջ:

Մարտի 11-ին Բուտեֆլիկան, որը բարձրագույն պաշտոնում գտնվում Է 1999 թվականից, ազգին հղած ուղերձում հայտարարել Է հինգերորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելուց հրաժարվելու, ավելի վաղ ապրիլի 18-ին նշանակված ընտրությունները հետաձգելու, կառավարությունում վերադասավորումների եւ համազգային խորհրդաժողովի գործարկման մասին, որը կոչված Է մշակելու երկրի Սահմանադրության նոր նախագիծը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: