fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ալժիրի նախագահը երկրի ժողովրդին դիմել Է Շվեյցարիայից

Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան մարտի 7-ին երկրի ժողովրդին Է դիմել Շվեյցարիայից: Պետության ղեկավարի հայտարարությունը հրապարակել Է երկրի APS պաշտոնական լրատվական գործակալությունը:

Դրանում, մասնավորապես, Բուտեֆլիկան ողջունել Է Ալժիրում «ժողովրդական ելույթների խաղաղ բնույթը» եւ միեւնույն ժամանակ նախազգուշացրել Է «ինչպես երկրի ներսից, այնպես Էլ դրսից քաոս հրահրելու» փորձերից: Նախագահը, որը ներկայում բուժվում Է Շվեյցարիայում, հորդորել Է «պահպանել կայունությունն Ալժիրում՝ նրա հետագա զարգացման եւ կառուցման նպատակով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: