fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Անգամ եթե քեզ խելագարի տեղ են դնում, դու պե՛տք է շարունակես

VNews.am-ի հատուկ նախագիծը. «Մարդը» Դանիել Իոաննիսյան

  • 84

VNews-ի հատուկ նախագիծը՝ «Մարդը», նպատակ ունի լսարանին  ներկայացնելու քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստող անհատի  էությունն, աշխարհայացքը, երազանքը. մարդու բաղադրությունը՝ ինչ էություն է կրում իր մեջը, ինչպես է իր գոյությամբ ավելի լավը կամ գուցե ավելի վատը դարձնում մեր միջավայրը: «Մարդը» նախագիծը սեփական «Ես»-ի հետ դեմ դիմաց հանդիպման վայր է:

«Մարդը» նախագծի մարդն այս անգամ Դանիել Իոաննիսյան է:

Դանիել Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և sut.am կայքի հիմնադիրն է։ 02.04․2017թ. Խորհրդարանական ընտրությունից առաջ ձայնագրություն հրապարակվեց։ Փաստվեց, որ դպրոցի ու մանկապարտեզի 114 տնօրեն ՀՀԿ օգտին ձայներ է հավաքագրել։ Ընտրությունից հետո 30 տնօրեն «Զրպարտանք և բարի համբավի արատավորում» մեղադրանքով հայց ներկայացրեց դատարան։ Նրանք Պահանջեցին հերքում հրապարակել և փոխհատուցել պատճառած վնասը։ Յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն դրամ։ Ընդհանուր՝ 60 միլիոն դրամ։

2017թ․ հուլիսին բոլոր 30 տնօրենները հրաժարվեցին իրենց հայցադիմումներից

Դանիել Իոաննիսյանը հաղթեց արդարության մարտը։

Դանիել Իոաննիսյան մարդուն՝ դիտեք տեսանյութում.