Անփորձ օրենսդիր իշխանություն ենք ունենալու. Ռեպլիկներ Քոչարյանի հարցազրույցից - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Անփորձ օրենսդիր իշխանություն ենք ունենալու. Ռեպլիկներ Քոչարյանի հարցազրույցից

քոչարյան - Անփորձ օրենսդիր իշխանություն ենք ունենալու. Ռեպլիկներ Քոչարյանի հարցազրույցից

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը armworld.am կայքին տված հարցազրույցում անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին ու առաջիկա հնարավոր զարգացումների վերաբերյալ հարցերին: VNews.am-ն առանձնացրել է ռեպլիկներ ՀՀ երկրորդ նախագահի վերջին հարցազրույցից:


  • Մինչև չլուծվի ԼՂՀ կարգավիճակի հարցը, խաղաղություն չի լինելու:

  •   Պատերազմի վերսկսման վտանգը միշտ եղել է, կա և լինելու է:

  • Ամենից մեծ վտանգը կլինի այն, եթե իշխանությունները վերադառնան այն թեզին, որը ժամանակին կիրառել է Տեր-Պետրոսյանը:

  •  Հայաստանը չի կարող խուսափել Արցախի համար պատասխանատվությունից:

  • Պետք է ձգտել Արցախը վերադարձնել բանակցային գործընթաց:

  • Նոր իշխանությունները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը Արցախի հարցում:

  •  Վիճակը տարածաշրջանում այսօր շատ ավելի բարդ է, քան իմ պաշտոնավարման շրջանում էր:

  •  Ամենից արդյունավետը եղել են 2000-2008 թվականները, երբ կառավարության շատ կայուն կազմ ենք ունեցել:

  • Արդյունք չեմ սպասում, քանի որ նման կարգի հաճախակի փոփոխությունները չեն կարող արդյունավետ կառավարման մասին խոսել, չեն կարող խթանել արդյունավետությունը:

  • Ունենալու ենք նոր ԱԺ, որքան պատկերացնում եմ՝ նաև անփորձ օրենսդիր իշխանություն ենք ունենալու: