fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Արագաչափերի մաքսիմալ տուգանքը կլինի 29 հազար դրամ. Փաշինյան

Դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արագաչափերի հարցին, մասնավորապես, նշեց. «Մենք արագաչափերի հետ կապված հիմա  բարեփոխումների փաթեթ ենք պատրաստում: Նոր ԱԺ-ն կընդունի և այդ ժամանակ արագաչափերի մաքսիմալ տուգանքը կլինի 29 հազար դրամ։ Ի տարբերություն այսօրվա համակարգի, որն ասում է«Փողը տուր, ինչ ուզում ես արա»: Այդ համակարգը կդադարի գործել»:

Լրագրողներից մեկը հիշեց հեղափոխության օրերը և աչագաչափերը «սկոչելը», ինչին վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Ես ոչ միայն սկոչում էի արագաչափերը, այլև իմ վարչապետ դառնալուց հետո 150 հազար մարդու տուգանք ներվել է՝ 13 միլիարդ դրամի։ Իմ վարչապետ լինելուց հետո ամենատարածված խախտումները՝ հոծ գիծը հատելու համար, տարբեր մանր–մունր բաներ, մարդկանց ուղղակի չեն տուգանում»: