Արարատում Mercedes-ը բախվել է կամրջի արգելապատնեշին. 30-ամյա վարորդը տեղում մահացել է - VNews

Արարատում Mercedes-ը բախվել է կամրջի արգելապատնեշին. 30-ամյա վարորդը տեղում մահացել է

Այսօր Արարատի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 30-ամյա Սոս Վ-ն իր վարած Mercedes մակնիշի 35 GՍ 562 համարանիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի կողային երկաթյա արգելապատնեշին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով Սոս Վ-ն տեղում մահացել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի։