fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Արդարությունը պետք է գործի «սեռական համաճարակի» զոհերի համար․ Ամալ Քլունի

Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի («Իսլամական պետություն)» ծայրահեղականների կողմից բռնաբարությունների հետ կապված «սեռական բռնության համաճարակի» զոհերի համար իրավապաշտպան Ամալ Քլունին արդարություն է պահանջում։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է արել «կանգնել պատմության ճիշտ կողմում»՝ սատարելով ԴԱԻՇ-ի գրոհայինների հետապնդումներին այնպես, ինչպես դաշնակիցներն են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հետապնդել նացիստական հանցագործներին։

Նշենք նաև, որ Ամալ Քլունին Նոբելյան մրցանակակիր Նադիմ Մուրադի իրավական խորհրդատուն է, որն ահաբեկիչների կողմից բազմիցս սեռական բռնությունների է ենթարկվել։