Արևելքից արևմուտք BetConstruct է․ Լոնդոն «ICE Totally Gaming-2020». ՏԵՍԱՆՅՈՒԹ - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Արևելքից արևմուտք BetConstruct է․ Լոնդոն «ICE Totally Gaming-2020». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 6-ից 8-ը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անցկացվեց խաղային բիզնեսի տարվա ամենահեղինակավոր ցուցահանդեսը, որտեղ մասնակցում էին ոլորտի հայտնի և միջազգային համբավ ունեցող ներկայացուցիչները: Ինչպես ամեն տարի, այս կարևոր միջոցառմանը ներկա էր նաև հայկական արմատներով BetConstruct ընկերությունը:

BetConstruct-ի թիմը Լոնդոն էր ուղևորվել խաղային բիզնեսի, ծրագրային սպասարկման և ապահովման տեխնոլոգիաների նոր լուծումներով և առաջարկներով: Ընկերության ընդարձակ և գեղեցիկ ձևավորված տաղավարում ներկայացվեցին ինչպես նոր պրոդուկտները, այնպես էլ բիզնեսի և դրամական միջոցների կառավարման նոր հարթակներն ու արդյունավետ լուծումները:

Թրենդային, կրեատիվ, նորարար, բազմապրոֆիլ, կարևոր ու էֆֆեկտիվ խաղային ոլորտի տեխնոլոգիական մրցունակ լուծումներ փնտրող LondonICE20 էքսպոյի մասնակիցներին քայլերն ակամայից են բերում հենց այս տաղավար․

Betconstract-ի տաղավարի արևելքն ու արևմուտքը ելք ու մուտք ունի։ Ներսում 15 րոպե՝ 360 աստիճան բրիտանացիների ասած՝ «magic»՝ գլխապտույտ կախարդանք է։ Հայտնվում եք այլ մոլորակում․․․ բայց շոշափելի, զգայական։ Այստեղ երևակայության հավակնոտ, երբեմն անիրական թվացող գաղափարը շարժում է ստանում՝ ձևափոխվելով իրական ծրագրի, հաստատուն առաջարկի, հավանական գործընկերության։

Տեսանյութ․

LondonIce2020-ին Betconstract-ը ոլորտ բերեց միանգամից մի քանի տեխնոլոգիական նորարարություն։

Խաղային ինդուստրիայով զբաղվող գործարարների և ոլորտով հետաքրքրվողների համար պարզապես երազանք է կարևոր ու անհրաժեշտ նորությունները գտնել մեկ վայրում։ Որպես հաջողակ լուծում Betconstract-ի նոր պրոդուկտը՝ Spring BME հավելվածը, իսկապես, կարելի է գարուն համարել։ Խաղային ոլորտ մուտք գործող սկսնակների համար Spring BME հավելվածը փրկություն է։ Դրա միջոցով հնարավոր է ուսումնասիրել և սովորել բնագավառը, հարցերի դեպքում՝ օգնության կգան Hoory-ն կամ ընկերության մասնագետները։

Hoory-ին և մասնագետներին ամենահաճախ տրվող հարցերի պատասխաններն ավելի ուշ վիդեոնյութերի տեսքով կլինեն՝ Spring BME հավելվածի կրթական բաժնում։

Ի դեպ, Hoօry-ի մասին։ Թումանյանական անբան հերոսուհին էլ նախկինը չէ։ Բեթկոնստրակտի գիտակների մշակած տեխնոհեղափոխական ծրագրում նա խաղային ոլորտի ներկայացուցիչների աջ ձեռքն է։ Ձայնի միջոցով կառավարվող Hoory-ն վիրտուալ խաղերի խելացի օգնական է, աշխատում է արհեստական ինտելեկտի և ձայնի ճանաչման  տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ռոբոտ հերոսուհին ենթարկվում է օգտատիրոջ հրամաններին, օգնում է խաղադրույք անել, փնտրում է հարկավորը, անհրաժեշտության դեպքում կապ է հաստատում հաճախորդներին սպասարկող մասնագերների հետ։

Hoory-ն անընդհատ սովորում և կատարելագործում իր հնարավորությունները։ LondonICE20-ին խաղային ոլորտի ձայնային օգնականն արդեն իսկ ներկայացված է թարմացված տարբերակով։

Fasttaoken կրիպտոարժույթի թիմը առջևում ունի նոր հորիզոն․ ունենալ բլոկչեյնի վրա հիմնված առաջին օնլայն խաղային հարթակը։ Բոլոր պրոդուկնտները, որոնք Betconstract-ի հովանոցի տակ են Fasttaoken-ի թիմը պատրաստվում է տեղափոխել բլոկչեյն համակարգ։

Այս համակարգն անփոխարինելի առավելություն ունի, բացատրում է մասնագետը, այն է՝ անվտանգությունը և թափանցիկությունը։

Betconstract-ի VR-ի թիմը «ICE Totally Gaming-2020»-ին վիրտուալ իրականությունն է ստեղծել հատուկ տաղավարում։ VR-ի թիմը ներկացնում է նմանը չունեցող նորարարություն։ E-sports-ի աշխարհում Betconstruct-ը VR է ներմուծում։ Սա նոր խոսք է հատկապես բռնցքամարտի սիրահարների համար։ Եթե պատրաստ եք, կարող եք հագնել վիրտուալ իրականության ակնոցն ու ռինգ դուրս գալ իրական պայքար մղելու։

Այսպիսով՝ BetConstruct-ը՝ Լոնդոնում կայացած խաղային ոլորտի աշխարհի միակ և խոշորագույն B2B միջոցառմանը՝ ICE Totally Gaming 2020-ին  ներկայացավ տվյալների, առցանց և իրական բուքմեյքերական, խաղային բիզնեսի վերաբերյալ նոր գաղափարներով: Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում պահպանելու է ոլորտում տեխնոլոգիական նորարարություններ իրականացնելու քաղաքականությունը։

Betconstruct ընկերությունը խաղային ոլորտով հետաքրքվողի կողքին է ցանկացած իրավիճակում՝ ապահովելով կրթությունից մինչև ամենաբարդ տեխնիկական լուծում։ Ընկերություն, որն ամենաանհարին թվացող իրավիճակների համար մշտապես առաջարկում է լուծումներ, նորարար մոտեցումներ։

2020-ը նոր է սկսվել, բայց Betconstruct-ն արդեն իսկ արժանացել է մրցանակի։ Լոնդոնում կայացած խաղային ոլորտի ծրագրավորման ապահովման աշխարհի ամենահեղինակավոր «IGA Award» մրցանակաբաշխությանը «Technology provider of the year»՝ խաղային ոլորտի տարվա լավագույն տեխնոլոգիական մատակարար անվանակարգում ընկերությունն արժանացավ գլխավոր մրցանակին։

Հենց այդպես Betconstruct-ի նշաձողը բարձր է, դեպի նպատակ թռիչքը պրոֆեսիոնալների բանակով կատարվում է սահուն։ Իսկ հաջորդ պահին աշխարհի հզոր քաղաքների փողոցներում շրջելիս, երբ գլուխդ վեր ես հանում, նկատում ես հարազատ ընկերության տարբերանշանը։

Նոր քաղաքներ, նոր երկրներ, նոր գործընկերներ, նոր կապեր, նոր նպատակներ, նոր առաջարկներ։ Betconstract-ը պահպանելով հանդերձ ձևավորված ավանդույթները, չի դադարում հայտնվել այնտեղ ուր սպորտն է, արագությունը և նորարարություն։