fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Արքայադուստր Շառլոտան գնաց դպրոց

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի քառամյա դուստրը՝ արքայադուստր Շառլոտան, գնացել է դպրոց: Այս մասին հաղորդել են Քենսինգթոնյան պալատից:

Շառլոտան հաճախելու է Thomas’s Battersea դպրոց, որտեղ արդեն սովորում է նրա ավագ եղբայրը՝ արքայազն Ջորջը:

Երեխաներին մեքենայով դպրոց է բերել հենց արքայազն Ուիլյամը: Նշվում է, որ նրանց կրտսեր եղբորը՝ Լուիին, թողել են տանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ աղջիկը ստիպված կլինի փոխել իր անունը. դասընկերները նրան կկոչեն Շառլոտա Քեմբրիջ: