Արման Թաթոյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Արման Թաթոյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը  այցելել է  2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախաձեռնվել է վարույթ, այդ  շրջանակներում է եղել այցը:

Թաթոյանը  նշեց, որ նախկին նախագահը մենակ է «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ի իր խցում։ Խուցը փոքր է, իսկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից Քոչարյանը չի դժգոհել։

«Տեղի է ունեցել առնանձնազրույց, քննարկումներ են եղել տարբեր հարցերի շուրջ: Օրինակ՝ նա բարձրացրել է տեսակցությունների հետ կապված հարցը ընտանիքի անդամների հետ: Արգելանք կար, բայց կարծում եմ՝ մեր միջամտությունից հետո էր, որ տեսակցություններ թույլատրվեցին»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Քոչարյանը կարող է համարվել քաղաքական բանտարկյալ, Թաթոյանն ասաց. «ՄԻՊ-ը չունի այն իրավական գործիքները, որպեսզի արձանագրի՝ ընթացող գործով քաղաքական հետապնդում է իրականացվու՞մ, թե՞ ոչ։ Մենք աշխատում ենք օրենքով, մեր առաջ դրված խնդիրների համապատասխան»։