fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ փետրվարի 13-ին Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում, Խաշ-Զահեդան մայրուղու վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Այս ծանր պահին անկեղծ վշտակցության և կարեկցանքի խոսքեր եմ հղում Ձեզզոհվածների հարազատներին և մերձավորներինիսկ բոլոր տուժածներին՝ շուտափույթապաքինում»,- ասված է հեռագրում։