Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրն ապատեղեկատվություն է - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրն ապատեղեկատվություն է

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրն ապատեղեկատվություն է: Այդ մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը:

«Հարգելի գործընկերներ, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար ԱրտակԶեյնալյանի հրաժարականի մասին լուրը հերթական ապատեղեկատվությունն է ու չիհամապատասխանում իրականությանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարտիրոսյանը:

Մամուլում լուրեր են շրջանառվել, որոնց համաձայն՝ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: