Արտակարգ դրությունը կերկարացվի 30 օրով․ կառավարության հերթական նիստը - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Արտակարգ դրությունը կերկարացվի 30 օրով․ կառավարության հերթական նիստը

Կառավարությունը մտադիր է մարտի 16-ից ՀՀ-ում գործող արտակարգ դրությունը երկարաձգել մինչև 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության՝ այսօրվա նիստի օրակարգում:

«Մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով »,- ասված է նախագծում:

Նոր որոշման նախագիծը նախորդի համեմատ որոշակի խստացումներ է ենթադրում, օրինակ՝ «հարկադիր հոսպիտալացում» ու «հարկադիր մեկուսացում» կիրառելու հնարավորություն:

Այն կարող է կիրառվել ինչպես հիվանդի կամ վարակվածի, այնպես էլ նրանց հետ շփված անձանց նկատմամբ՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը պետք է գործեր մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Մայիսի 4-ից հանվել են քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, այլևս չկա նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն։