Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Համահայկական ամառային 7- րդ խաղերին մասնակցում է նաև Կիպրոսը, որի պատասխանատուն՝ Հարություն Թահմազյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ է: 2001 թվականից խաղերի կազմակերպման ակունքներում է: Վստահեցնում է՝ Կիպրոսը փոքր գաղութ ունի, սակայն մասնակիցներն ուժեղ են: Նրա հետ համաձայն են մասնակիցները:
Հարությունն իր ընտանիքի օրինակով պատմում է, որ Համահայկական խաղերը հայերին միավորում են նաև ընտանիքներ կազմելով: Նրա աղջիկն ամուսնացել է լոնդոնահայ երիտասարդի հետ:
Հարություն Թահմազյանը հիացած է այս խաղերի բացմամբ: Նրա կարծքով՝ սա լավագույնն էր համահայկական խաղերի պատմության մեջ, քանի որ Արցախում հաղթական հողի վրա ես քայլում, և այդ հողը ուժ է տալիս:
Թահմազյանը նշում է, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի շնորհիվ խաղերը նոր, շատ ավելի բարձր մակարդկի են հասել, և սպորտի միջոցովՀայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք միասնությունը շատ ավելի էական դերակատարում ունի:
Համահայկական խաղերն, ըստ նրա, դեռ երիտասարդ են, շատ բան ունեն տալու հայությանը, իսկ Հայաստանում ակնհայտ դրական փոփոխություններն աշխարհասփյուռ հայերին այժմ ավելի շատ են բերում հայրենիք:
Մանրամասները՝ տեսանյութում:
Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Համահայկական ամառային 7- րդ խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»:
Վիդեո
Ֆոտո