fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Արցախում ականի պայթյունից 2 սպա, 1 զինվոր հոսպիտալացվել են․ shamshyan.com

Դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում տեղի ունեցած հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակի 2 սպա մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով իր տեղեկություններին, վիրավորներն են պաշտպանության բանակի սպաներ Արայիկ Բալայանն ու Հրաչիկ Քոչարյանը։ Ըստ լրատվամիջոցի՝ հնարավոր է՝ վաղը նշված անձինք Ստեփանակերտից տեղափոխվեն Երևանի Մուրացանի հոսպիտալ։ Մեկ այլ արտակարգ դեպք էլ տեղի է ունեցել նույն պաշտպանության բանակի զորամասերից մեկում ծառայող զինվորներից մեկի հետ։

Նա Ապարանի զինկոմիսարիատի կողմից զորակոչված 20-ամյա Արգիշտի Հակոբյանն է, ով հրազենային վնասվածքով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղից էլ, ըստ տեղեկությունների, երեկ տեղափոխվել է Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Նշված 3 փաստերով Արցախի պաշտպանության բանակում նախաքննություն է սկսվել։

Նշենք, որ 17:00-ի դրությամբ ՊԲ պաշտոնական կայքէջում այս մասին որևէ տեղեկատվություն չկա, իսկ ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը չի պատասխանում հեռախոսազանգերին: