Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38 դեպք, որոնցից 14-ը` բուժված:  Այդ մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 789 մարդ, կա 80 մեկուսացված անձ։ Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 4 նոր դեպք։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ի ժամը 22:00-ից 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ժամկետով։