fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Աթամբաևին նոր մեղադրանքներ են առաջադրվել

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանքներ են առաջադրվել ևս երկու քրեական գործով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է 24.kg-ն: Փաստաբան Սերգեյ Սլեսարյովի տվյալներով՝ նոր մեղադրանքները վերաբերում են Բիշքեկի ջերմաԷլեկտրակենտրոնի արդիականացման և այն շենքի սեփականացման հետ կապված քրեական գործերին, որտեղ գտնվում էր պետության նախկին ղեկավարի գրասենյակը:

Ինչպես նշել է իրավաբանը, նոր գործերի հիմքում ընկած են այն եզրակացությունները, որոնք տեղ են գտել խորհրդարանական հանձնաժողովի եզրակացության մեջ, որը ձայների մեծամասնությամբ հաստատել են Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Աթամբաևին առաջադրվել են սպանության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների մեղադրանքներ: Բացի սպանությունից, պետության նախկին ղեկավարին մեղադրում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, պատանդներ վերցնելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում: