fbpx

Ավագանին դեկտեմբերի 25-ի նիստում կհաստատի բյուջեն

Երևանի ավագանին  դեկտեմբերի 25-ին նիստ է գումարելու, որի օրակարգային հարցերից է լինելու Երևանի  2019 թ. բյուջեի հաստատումը:«Արմենպրես»ի հաղորդմամբ՝  օրակարգում ընդգրկված նախագծի համաձայն` մայրաքաղաքի 2019 թվականի բյուջեն եկամուտների գծով 83,077,572.0 հազ. դրամ է, ծախսերի գծով՝ 84,346,812.0 հազ. դրամ, իսկ բյուջեի պակասուրդը՝ 1,269.240 հազ. դրամ։

Երևանու ավագանու նիստում ընդգրկված մեկ այլ հարցով քննարկման կդրվի Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հաստատման հարցը:

Ընդհանուր նիստի օրակարգում տասը հարց է ընդգրկված:

Նշենք, որ Երևանի ավագանու ԼՈւՅՍ խմբակցությունը, մանրամասն ուսումնասիրելով նախագիծը,  արձանագրել է, որ այն ետընթաց է նույնիսկ ի համեմատ 2018թ. Երևանի բյուջեի, որն այդքան քննադատեց Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը և մի շարք հիմնավորումներով դեմ քվեարկեց դրան: