fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 15:00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Վայքի, Սևանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:

Ապարանի ավտոճանապարահներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Մաստարա-Լանջիկ հատվածում, Արտաշավանի, Կոտայքի (Չայնի), Հրազդանի, Սիսիանի (Զանգեր) ճանապարհներին և Սարավանի լեռնանցքում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: