fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Կցորդիչով բեռնատարների վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել Վարդենյաց լեռնանցքով երթևեկելուց:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է (տեսանելիությունը՝ 20 մ):

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

***