«Այո՛», թե՞«Ո՛չ»․ գրագողության հետևանքն ու տպագրատան տնօրենի պարզաբանումը - VNews

«Այո՛», թե՞«Ո՛չ»․ գրագողության հետևանքն ու տպագրատան տնօրենի պարզաբանումը

«Խոսող շապիկ» տպագրատան տնօրեն Ռոբերտ Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էս լոգոյով 1000 հատ տպած մայկեն ինչ եմ անելու բա»…

Հիշեցնենք, որ «Այո»-ի շտաբի հայտարարած մրցույթում հաղթել է մի լոգո, որը, պարզվում է, գրագողություն է։ Նախկինում՝ հեռավոր 90-ականներին ևս այս շրիֆտով ու տեսքով «Այո» լոգո է եղել, որը հայտնաբերել են ֆեյսբուքյան օգտատերերն ու տարակուսանք հայտնել, թե ինչու են 3 մլն դրամ հատկացրել մի բանի վրա, որը, փաստացի, գրագողություն է։

VNews.am-ի հետ զրույցում Ռոբերտ Մուրադյանն ասաց, որ իր գրառումը պարզապես կատակ է եղել, որին համացանցում բավականին լուրջ են արձագանքել։ Նա նաև նշեց, որ «Այո» գրությամբ տպագրել է մի քանի գլխակ, իր և մի քանի մտերիմ մարդկանց համար ՝որպես սիմվոլիկ նմուշ, սակայց մեծ քանակությամբ շապիկներ չի տպագրվել, քանի որ առաջին հերթին դրա անհրաժեշտությունը չի եղել, և երկրոդ՝ այդքան շապիկ մեկ օրվա ընթացքում տպագրել հնարավոր չէ։

Նշենք , որ շատ հայ դիզայներներ իրենց դժգոհությունն են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ, քանի որ նրանցից շատերը  երկար են աշխատել որպեսզի ստեղծեն «Այո»-ի լոգո, սակայն հաղթանակը շնորհվել է մեկին՝ ով ուրիշի աշխատանքը ներկայացրել է իր անվան ներքո։

Մանրամասն՝ տեսանյությում․