fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր․ Փաշինյան

«Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որոնք կիրականացվեն մարզերում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ծրագրերը, ըստ վարչապետի, համաֆինանսավորվում են համայնքների և կառավարության կողմից:

«Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը՝ համայնքները: Այս ծրագրերի շրջանակներում.

234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբարեկարգվեն,

58 բնակավայրերում կիրականացվի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,

37 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր,

42 բնակավայրերում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում,

58 բնակավայրերում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր,

53 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր,

15 բնակավայրերում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,

23 բնակավայրերում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր,

24 բնակավայրերերում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ»,- հայտնել է կառավարության ղեկավարը: