Այսօր նշվում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Այսօր նշվում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

image 750x 5d582d16bd9aa - Այսօր նշվում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Այն հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն։

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում; Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։ Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։

Ապա 14 օր անց կրկին ելավ Գաբրիել հրեշտակապետը և Տիրուհուն ավետեց Աստծո մոտ փոխվելու մասին, ինչից բերկրեց Մարիամ, և զվարճացավ նրա հոգին։ Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում։ 12 օր անց եկավ Գաբրիելը և դարձյալ ասաց, որ նրան կանչում է Արարիչը։ Գաբրիելը նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել ու բերել էր Ադամի դրախտից, և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը օրհնեն Աստծուն։ Սուրբ Մարիամը մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզում։

Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում։

Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։

Պետք է նշել , որ տոնի հետ կապված փակ է դեպի Նորք բարձրացող ճանապարահատվածը ։

69072286 1185952184929043 9126828679643529216 n.jpg? nc cat=108& nc oc=AQmjQFZsTiqmBRRV9DeuiRY0UL9ZKh2Mgq4s75PTe3yamgjmdYjvOoPI0x19myIL6 I& nc ht=scontent.fevn2 1 - Այսօր նշվում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

68523288 518328245576738 2185278398132125696 n.jpg? nc cat=104& nc oc=AQmwhtLZjLAXOOPO 1D655EgWtuUKzveSjoALdy5K0kZtO8aHY6Oc5aKtso5EsTGoMw& nc ht=scontent.fevn2 1 - Այսօր նշվում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

68527150 759407114478367 4078045450114957312 n.jpg? nc cat=110& nc oc=AQmeixl1gLc4hsIkuatIMv3GrahmTzLF1abZLZIaDJBpJo uidJgDmgRSY3qO3YDypA& nc ht=scontent.fevn2 1 - Այսօր նշվում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

69426564 1363621237134221 6461745917073555456 n.jpg? nc cat=100& nc oc=AQmssnhX89dm980fNflqUOiDw 3Ds7nu56mRCag59T8dHXOihZCawcBUWPk4b03HZaI& nc ht=scontent.fevn2 1 - Այսօր նշվում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

69248452 483266315805269 1211509286635569152 n.jpg? nc cat=108& nc oc=AQlj6dirbiOtT jynmx7UQjNt3PACCP3RLZkGUxV GWh4R kzwCa d 4iJEJoRRWDB0& nc ht=scontent.fevn2 1 - Այսօր նշվում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

68466942 2199968386768489 6129597988491755520 n.jpg? nc cat=105& nc oc=AQncK7gpL1jRg6zAR74KzX1CVP8Z b1ykMg2YAsblSUT0u1 q6P3MVwr lkAqfnc2FY& nc ht=scontent.fevn2 1 - Այսօր նշվում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը