fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Բաքվից սենսացիոն հայտարարություններ են հնչում, իսկ իշխանությունը լռում է. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը ՀՀ հետ փոխըմբռնման հասնելու մասին հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Բաքվից սենսացիոն հայտարարություններ են հնչում, իսկ ՀՀ իշխանությունը լռում է:

«Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով: Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է: Ի՞նչ նախիջևանյան օպերացիա,ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա …»,-ասվում է նրա գրառման մեջ:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման:Ադրբեջանցի նախարարը հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումն առաջնահերթ խնդիր կլինի Ադրբեջանի համար նաև 2019-ին: «Ժամանակիս մեծ մասը նվիրել եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը: Դա գլխավոր խնդիրը կլինի նաև 2019-ին»,-ասել է նախարարը:

Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որով պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: