Բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ․ Սասուն Խաչատրյան - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ․ Սասուն Խաչատրյան

Բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի միջոցառումներին, բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ:

«Ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները ինքնաձիգից կրակել են Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, երբ պատշստամբներից մեկից վառվող շիշ է նետվել»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«0038 գաղտնի հրամանից հետո, որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողներից: Սահմանում ծառայած զինվորները առանց հերթափոխի են ծառայել, արդյունքում եղել է դիվերսիա, ազդել է բանակի մարտունակության վրա:

Ամենախայտառակը՝ նախկին պաշտոնյաների կողմից զինվորներին վարձկան սարքելն է: Օլիգարխների կողմից այդ ընթացքում փետրվարի 23-ից մինչև մարտի 7-8-ը բանակի զինվորներին բաժանվել են գումարներ, որ պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, քաղաքական նկրտումները»,- հայտարարեց Խաչատրյանը մամուլի ասուլիսի ժամանակ: