fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

«Բարձրավոլտ էլեկտրացանցերում» նախատեսվում է 150-160 աշխատակցի կրճատում

Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում առաջիկայում աշխատակիցների մեծամասշտաբ կրճատում է նախատեսվում: Այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Նախարարությունը պարզել է, որ արտահաստիքային աշխատակիցները կլորիկ աշխատավարձեր են ստացել: Ընկերությունում առաջիկայում նախատեսվում է շուրջ 150-160 աշխատակցի կրճատում, որոնք, կարելի է ասել, այնքան էլ զբաղված չէին ԲԷՑ-ի հիմնական գործունեության մեջ: Կա ազատ հաստիքացուցակ, որով 163 000 աշխատակից կա գրանցված, դրանց զուգահեռ կան նաև 90 արտահաստիքային, պայմանագրային աշխատողներ, որոնք ուղղակի անհասկանալի է, թե ինչու են պահվում»,- ասաց Բաղրամյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այսօր ԲԷՑ-ի դեռ աշխատող աշխատակիցներին կներկայացվի մրցույթով ընտրված իրենց նոր տնօրենը: