Բերդում 2 քաղաքացու վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Բերդում 2 քաղաքացու վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Մարտի 11-ին՝ ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի ձախ կեսի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, ձախ ակնակապճի շրջանի սալջարդ, ձախ հոնքի շրջանի պատռված վերք» վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Արթուր Ա.-ն: Այդ մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի 21 շենքի մոտ Արթուր Ա.-ի և 1983 թ. ծնված Էդվարդ Ք.-ի միջև ծագած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ Էդվարդ Ք.-ն ձեռքերով և դանակով հարվածներ է հասցրել Արթուր Ա.-ին և պատճառել վնասվածքներ, աջ ձեռքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: