ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության ծրագրին, եթե փոփոխություն չլինի - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության ծրագրին, եթե փոփոխություն չլինի

«Սա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, սա կառավարության ծրագիր չէ, այստեղ չկան ցուցանիշներ և հստակ քայլեր, թե ինչպես պետք է իրականացնել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով այն գեղեցիկ է գրված ու ցանկություններով լի:

«Չեմ թաքցնում կա 2-3 դրույթ, որի իրականացման դեպքում ժողովուրդը կզգա դրական փոփոխություններ իր կյանքում», -ասաց Ծառուկյանը։

Խմբակցության քվեարկման մասին Ծառուկյանն ասաց. «Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող: Հենց այնպես ներդրում չի կարող լինել։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկե՛ք, դրե՛ք։ Ներդրման համար անհրաժեշտ է օրենքներ ու պայմաններ փոխվեն»: