Բոբ Մենենդեսը Թրամփին կոչ է անում միանալ Սենատին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Բոբ Մենենդեսը Թրամփին կոչ է անում միանալ Սենատին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Սենատոր Բոբ Մենենդեսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ևս մեկ անգամ կոչ է անում միանալ Սենատին՝ ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի բացառվի դրա կրկնվելը: «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ Մենենդեսն այս մասին ասել է իր տարածած տեսաուղերձում:

«Պատիվ ունեմ  միանալ Նյու Ջերսիում  և ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը ոգեկոչողներին: Ես հպարտ էի ղեկավարել բանաձևի ներկայացումը, որով հաստատվում է Հայոց ցեղասպանության փաստը: Հատկապես հպարտ եմ, որ անցյալ տարվա դեկտեմբերին, տարիների աշխատանքից հետո, Սենատում բանաձևը միաձայն ընդունվեց: Այս պատմական  իրադարձությունը երբեք չէր լինի՝ առանց ամերիկահայ համայնքի աջակցության և նվիրվածության»,-ասել է Մենենդեսը:

Նա շեշտել է՝ այս տարի վարչակազմը պետք է հետևի Սենատին` ճանաչելով այս ողբերգությունը այնպես, ինչպես եղել է. որպես ցեղասպանություն: Ցեղասպանությունը ճանաչելը անհրաժեշտ է, որպեսզի դրա կրկնվելը կանխվի: «Ես կոչ եմ անում նախագահ Թրամփին միանալ մեզ, քանի որ մենք աշխատում ենք իրական իմաստ դնել «այլևս երբեք» բառերում»,-նշել է նա:

Video Player

2019-ի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դապարտող բանաձևը: Բանաձևը հեղինակել էին Մենենդեսը և Թեդ Քրուզը : Այն հաջորդել էր Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձի ընդունմանը: Դրանից առաջ բանաձևը Սենատի օրակարգ բերելը 3 անգամ արգելափակվել էր մի քանի սենատորների վետոյի իրավունքով: Այս բանաձևը միաձայն ընդունելուց հետո երկու կուսակցությունների 100 սենատորները հաստատել ենոր ԱՄՆ քաղաքականությունը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը և մերժի այս ողբերգության ճշմարտությունը հերքելու ջանքերը: Թրամփի վարչակազմը սակայն դեռ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: