Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթերը - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթերը

Brussels Airlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը: Այդ մասին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից։

Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

«Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ մնացած ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին կտեղեկացնենք պաշտոնական տեղեկատվություն ստանալոււն պես»,- ասված է հաղորդագրության մեջ: