fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Բուժքրոջ մոտ 7 անգամ զննումից հետո են քաղցկեղ հայտնաբերել

49-ամյա բրիտանուհի Ջուլի Օ՛Քոնորը իր կյանքի մեկ երրորդը նվիրել է առողջապահության բնագավառին, որն էլ արդյունքում հիասթափացրել է նրան։ Մահվանից առաջ կինը ցանկացել է, որ մեղավորները պատժվեն, այդ պատճառով էլ նրա ընտանիքը որոշել է պատմել այդ մասին՝ գրում է The Mirror-ը։

Երեք տարի առաջ Ջուլին զգացել է,որ իր հետ ինչ-որ բան է կատարվում, և դիմել է բժիշկներին։ Մի քանի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նա բոլորովին առողջ է։ Բժիշկները հավաստիացրել են, որ անհանգստանալու կարիք չկա։

Джули с семьёй. Фото © Facebook/Julie O'Connor

Տարօրինակ զգացողությունները, սակայն, չեն անցել։ Ջուլիի ցավերը շատացել են, և նա կրկին դիմել է բժիշկներին։ Նորից հետազոտվել է, նորից բժիշները վստահեցրել են, որ նա կատարյալ առողջ է։ Այդպես ընդհանուր հաշվով 7 անգամ հետազոտվելու արդյունքում նրան հավաստիացրել են, որ առողջ է։

Մինչդեռ կնոջ ինքնազգացողությունը գնալով վատացել է, և նա երեք տարի անց միայն ստիպված է եղել դիմել մասնավոր կլինիկա, որտեղ նրան տեղեկացրել են, որ քաղցկեղ ունի և արդեն չորրորդ կարգի։

Фото © Bristol Post

Քիմիաթերապիայի մի քանի կուրս ընդունելուց հետո Ջուլին որոշել է ամուսնու հետ հանդես գալ տեսաուղերձով, որտեղ նա մեղադրել է նախկին հիվանդանոցի բժիշկներին անփույթ վերաբերմունքի և իր առողջությանը հասցրած անդառնալի վնասի համար։

Դրանից երեք օր անց կինը մահացել է։ Առողջապահության նախարարության պաշտոնյաները փոխհատուցում են առաջարկել նրա ընտանիքին, իսկ հիվանդանոցի աշխատակազմը ներողություն է խնդրել՝ հավատացնելով, որ դա եզակի դեպք է, մինչդեռ Ջուլիի ընտանիքը այդպես չի կարծում և վճռական է տրամադրված արդար պատիժ պահանջելու իր որոշման մեջ։