fbpx

Չամուսնացած պատգամավորները կամ «ցանկալի» հարսնացուները

Սիրո տոների կապակցությամբ  VNews.am-ը առանձնացրել է Ազգային ժողովի չամուսնացած պատգամավորներին: Ազա՞տ է նրանց սիրտը թե՞ ՝ ոչ,  հայտնի չէ, բայց որ ընտանեկան կապերով դեռ չեն կապվել, հաստատ է:

Սրբուհի Էդիկի Գրիգորյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից է: Ծնվել է 1974թ. դեկտեմբերի 29-ին Սիսիանում: Հայոց լեզվի  և գրականության ուսուցչուհի է: 

 

 

Մարիա Էդվարդի Կարապետյանը «Իմ քայլը» խմբակցությունից է: Ծնվել է 1988 թվականի փետրվարի 20-ին Վանաձորում։ Լեզվաբան-երկրագետ է: Ֆեյսբուքյան էջից կարելի է ենթադրել, որ ընկերական հավաքների և ճամփորդելու սիրահար է:

 

Տաթևիկ Արմենի Հայրապետյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է: Ծնվել է 1989թ. սեպտեմբերի 30-ին Երևանում: Պատմաբան է: Նա նույնպես ընկերներով հավաքվելու և ճամփորդելու սիրահար է երևում: Ի դեպ, համատեղ նկարներ ունի Մարիա Կարապետյանի հետ:

 

Իվետա Սասունի Տոնոյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից է: Ծնվել է 1981թ. նոյեմբերի 22-ին Երևանում:  Լրագրող է:

 

Լիլիթ Կամոյի Մակունցը «Իմ քայլը» խմբակցությունից է: Ծնվել է 1983թ. նոյեմբերի 7-ին Երևանում: Բանասեր է: Լիլիթը Մշակույթի նախկին նախարարն է:  Հարցազրույցներից մեկում ասել է, որ իդեալական ժամադրությունը պատկերացնում է տանիքում: Տղամարդու կարևոր հատկանիշը համարում է ինտելեկտը: