fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Չինաստանն աշխարհում կրկին 2- րդ տեղում է իր տնտեսությամբ

Չինաստանը 2019 թվականի արդյունքներով պահպանել է աշխարհի՝ մեծությամբ երկրորդ տնտեսության կարգավիճակը: Այդ մասին հայտարարել է Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի ղեկավար Նին Ցզիչժեն:

2018 թվականին Չինաստանը ՀՆԱ-ի ավելի քան 90 տրլն յուան (մոտավորապես 13 տրլն դոլար) ընդհանուր ծավալով նույնպես ուներ աշխարհի երկրորդ տնտեսության կարգավիճակը՝ զիջելով միայն ԱՄՆ-ին:

Հունվարի 17-ին հրապարակված տվյալների համաձայն՝ Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը 2019 թվականի արդյունքներով կազմել է 6,1 տոկոս, ինչն ամենավատ ցուցանիշն է դարձել վերջին երեք տասնամյակի ընթացքում, սակայն դա համընկել է իշխանությունների պաշտոնական կանխատեսման հետ, որոնք 6-6,5 տոկոս աճ էին սպասում: ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը կազմել է 99,08 տրլն յուան (14,4 տրլն դոլար):

«2019 թվականին Չինաստանի ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը մոտեցել է 100 տրլն յուանին: Միջին փոխարժեքով հաշվելու դեպքում Չինաստանի տնտեսության ընդհանուր ծավալը հասել է 14,4 տրլն դոլարի՝ վստահորեն երկրորդ տեղն զբաղեցնելով աշխարհում»,- ասել է Նին Ցզիչժեն բրիֆինգում: