fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Դաշնակցությունը հավատում է արդար ընտրությունների անցկացմանը

  • 25

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը հավատացած է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվելու են ազատ և արդար մթնոլորտում: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ընտրություններում ՀՅԴ ցուցակի առաջին համար Միքայել Մանուկյանը:

«Հավատացած եմ, որ անցկացվելու են ազատ և արդար ընտրություններ: Մենք շատ գործ ունենք անելու, քիչ ժամանակ կա բոլոր վարչական շրջաններում, բակերում ու թաղամասերում մեր ծրագիրը ներկայացնելու համար: 10 օր շարունակ խոսելու ենք մեր բնակիչների հետ»,- նշեց նա:

Թեկնածուի խոսքով` իրենց ցուցակում ընդգրկված են երիտասարդներ, ովքեր լավ են տիրապետում իրենց ոլորտներին, իսկ ծրագիրը կարող է շահել երևանցու քվեն:

«Մեր թիմը բաղկացած է 77 լուսավոր դեմքերից: Այսօր մենք կարող ենք շահել երևանցու վստահությունն ու ապացուցել, որ կարող ենք համախմբել ժողովրդին: Մեր ծրագիրը շատ հավակնոտ է, դրա շուրջ աշխատել են իրենց ոլորտի մասնագետները»,- ասաց Մանուկյանը:

Դաշնակցության թեկնածուն նշում է, որ իրենք Երևանի հետ կապված որևէ ոլորտ չեն անտեսում, և ամեն օր մեկ ամբողջական ոլորտ կներկայացնեն երևանցիներին: