fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Դատավոր Դավիթ Գրիգորյանի քրգործը՝ ՓՊ ուշադրության կենտրոնում

Փաստաբանների պալատն ուշադրության կենտրոնում է պահելու դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված քրեական գործը: Այդ մասին ասել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը:

«Դատական իշխանության (այդ թվում՝ դատավորների) անկախությունն ապահովելը պետք է լինի պետության քաղաքական առաջնահերթություններից և փաստաբանությունը կարող է լիարժեք գործել միայն անկախ և անկողմնակալ դատարանի առկայության պայմաններում:

Հաշվի առնելով հանրային հարթակներում (այդ թվում՝ փաստաբանների կողմից) ներկայացված մտահոգությունները, փաստաբանների պալատն ուշադրության կենտրոնում է պահելու դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված քրեական գործը:

Որոշ ուսումնասիրություններից հետո այդ հարցը կներկայացվի Փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը»,- հայտարարել է Արա Զոհրաբյանը:

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից հուլիսի 26-ին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին:

2019 թվականի հուլիսի 26-ին քննելով միջնորդությունը, լսելով ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանին, այնպես էլ դատավոր Դ․ Գրիգորյանին, որոշվել է ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։ Որոշումը հրապարակվել է 2019թ. հուլիսի 27-ին։ Ելնելով վերոգրյալից՝ օրենքի ուժով կասեցվել են նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: