Դեսպանը հանդիպել է Ռումինիայի առաքելական առաջնորդի հետ - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Դեսպանը հանդիպել է Ռումինիայի առաքելական առաջնորդի հետ

984650 - Դեսպանը հանդիպել է Ռումինիայի առաքելական առաջնորդի հետ

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն օգոստոսի 10-ին հանդիպում ունեցավ Ալբա Յուլիայի կաթոլիկ արքեպիսկոպոս, Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդ Գիորգի Միկլոշ Յակուբինիի հետ (György Miklós Jakubinyi): Ինչպես տեղեկացրեցին ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով դեսպանին` արքեպիսկոպոս Յակուբինին իր գոհունակությունը հայտնեց դեսպանի՝ Ալբա Յուլիայի կաթոլիկ առաջնորդարան կատարած առաջին այցի կապակցությամբ։

Դեսպան Մինասյանն, անդրադառնալով Ռումինիայի և, մասնավորապես, Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի նշանակալի պատմական անցյալին, նշեց, որ այն ներկայումս հանդիսանում է ռումինահայ համայնքի կարևոր և անբաժանելի մասը:

Զրուցակիցները քննարկեցին Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով, մասնավորապես, պատմամշակութային և հոգևոր-կրոնական ժառանգությանը: