fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

«Դիլիջան» ազգային պարկում ծառերի թալանը շարունակվում է. ահազանգ

«Բնապահպանի տուն» նախաձեռնությունը սոցկայքի իր էջում ահազանգում է. «Հենց հիմա քայլում ենք Հաղարծին տեղամասում՝ Խզնաքարի ուղղությամբ։ Այս ծառը կտրել են վաղուց ու պահել են, որպեսզի հետո սեպի միջոցով շուռ տան ու որպես հին կտրած, արդեն սևացած ծառ հանեն։ Երկրորդ նկարում կտեսնեք հենց փայտի սեպը ծառի բնի մեջ։ «Դիլիջան» ազգային պարկում ծառերի թալանը բնակիչների կողմից բազմաթիվ ձևեր ու գաղտնիքներ ունի։ Այն դարձել է մի ամբողջ մասնագիտական տեսություն, որը փոխանցվում է պապից թոռին, որի հետևանքով թոռները կվայելեն անապատացած սարերն ու չորացած աղբյուրները»,- նշված է նախաձեռնության ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։