fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Դոնալդ Թրամփը «մոռացել է», որ ինքը Մելանյայից որդի ունի

Դոնալդ Թրամփը, մամուլի ասուլիսում մեկնաբանելով ԱՄՆ-ում վեյպերի համար անուշաբույր խառնուրդներն արգելելու ծրագրերը, տարօրինակ կերպով է խոսել իր 13-ամյա ամենակրտսեր որդու՝ Բերոնի մասին, որին լույս աշխարհ է բերել իր երրորդ կինը՝ Մելանյան: Իր կնոջ կողքին նստած՝ Թրամփը սկսել է խոսել դեռահասների շրջանում վեյպերի տարածման մասին: «Մենք չենք կարող թույլ տալ, որ սա ազդի մեր երիտասարդության վրա: Այդ իսկ պատճառով դա անհանգստացնում է առաջին տիկնոջը: Նա ունի որդի՝ հիանալի երիտասարդ: Եվ նրան շատ է անհանգստացնում որդու ապագան»,- ասել է Թրամփը՝ անմիջապես հետո ինքն իրեն ուղելով և ավելացնելով «միասին» բառը:

Սա համացանցում հույզերի պայթյուն է առաջացրել: «Ինչպե՞ս կարող էր Թրամփը մոռանալ, որ ինքը որդի ունի»,- մեկնաբանել է Daily TV-ի երգիծական հաղորդավար Թրևոր Նոյը: Ըստ Newsweek-ի՝ Նոյը Թրամփին համեմատել է «Աստղային պատերազմներ»-ի հայտնի չարագործ Դարթ Վեյդերի հետ և նախագահին անվանել է «աշխարհի ամենավատ հայրը»:

Թրամփի ելույթի ժամանակ Մելանյան, ինչպես նկատել են օգտատերերը, նստել է «մռայլ, քարե դեմքով»: Ըստ երևույթին, ամուսնու խոսքերը վրդովել են նրան: