-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Նախօրեին՝ գիշերը ժամը 02-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը գրեթե 10 րոպե գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը: Տեղեկությունը Vnews.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
«Անցյալ գիշեր հանգիստ է եղել, ակտիվությունն ամսի 2-ից է նկատվել: Վերջին կրակոցը եղել է նախանցած գիշեր՝ ժամը 02.15-ի հատվածում: «Շանթ 2018»-ի շրջանակում ես այդ ժամանակ գյուղապետարանում հերթապահ էի: Հենց գյուղապետարանի հատվածն էր գնդակոծվում: Դպրոցի տանիք է վնասվել»,-ասաց գյուղապետը:
Գյուղապետի խոսքով տեղացիները չեն վախեցել, դասերի համար խոչընդոտ չի հանդիսացել:
Ինչ վերաբերում է դպրոցին հասցրած վնասի չափին, ապա գյուղապետը նշեց. «2014-ից սկսվել է այս ամենը: Միշտ էլ եղել է գույքագրումը և միշտ փոխհատուցվել է թե՛ մարզպետարանի, թե՛ մինչև անգամ կառավարության կողմից: Սեպտեմբերի 2-ից մինչև այսօր ընկած հատվածում, որքան վնաս որ ունենք, առայժմ հրահանգ չենք ստացել գույքագրելու: Համենայն դեպս, ամեն մի կրակոցի վերաբերյալ ես, ըստ կարգի, բոլոր պետական ատյաններին ներկայացրել եմ»:
Մեր դիտարկմանը, թե Բաղանիսի գյուղապետը դեռևս նախկին իշխանության օրոք էլ ղեկավարում է գյուղը, արդյո՞ք նորերի հետ խնդիրներ ունի, բացասական պատասխան տվեց:
«2004-ից առ այսօր դաշնակցական եմ: Իմ համար այսօր գյուղի թիվ 1 խնդիրը սահմանների անվտանգություն է: Նախկին իշխանությունից կախված չեմ եղել, այսօրվա իշխանությունից, նույնպես, կախում չունեմ»,-ասաց նա:
Գյուղապետն ամփոփեց, որ գյուղում այս պահին խաղաղ է ամեն ինչ, սակայն պետք է սպասել մինչև գիշեր, քանի որ հիմնականում գիշերն է լինում գրոհը:
Վիդեո
Ֆոտո