Ձեր թշնամին վարակն է. Չինաստանը պատասխանել է ԱՄՆ-ի մեղադրանքներին - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ձեր թշնամին վարակն է. Չինաստանը պատասխանել է ԱՄՆ-ի մեղադրանքներին

Չինաստանը, ինչպես նաև այլ երկրներ, տուժել են կորոնավիրուսից: ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ իր թշնամին վարակն է, ոչ թե Չինաստանը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

«Ինչ վերաբերում է պատասխանատվության հարցին, ապա մենք բազմիցս ասել ենք, որ վարակն ընդհանուր մարդկության թշնամին է: Չինաստանը նույնպես տուժող կողմ է, այլ ոչ թե վարակի հանցակիցը: ԱՄՆ-ի առանձին դեմքեր պետք է հստակ հասկանան, որ իրենց թշնամին վարակն է, ոչ թե Չինաստանը»,-ասել է նա:

Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք դիտարկում են մի տարբերակ, ըստ որի, կորոնավիրուսն ի հայտ է եկել Ուհան քաղաքի լաբորատորիայում և մտադիր է հստակեցնել ծագումը: Նա սպառնացել է Չինաստանին կոնկրետ հետևանքներով, եթե պարզվի, որ Պեկինը գիտակցաբար է թույլ տվել COVID-19-ի բռնկումը:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։