fbpx

Ձերբակալվել է լոգարանում կանանց գաղտնի տեսանկարահանող զբոսաշրջիկը

Սիդնեյի Bondi Beach հոսթելում ընդհանուր լոգարանով համարում հանգստացող ֆրանսուհի զբոսաշրջիկը լոգարանից դուրս գալով՝ նկատել է, որ դեզոդորանտի վրա թաքնված տեսախցիկի պես մի բան կա։ 27-ամյա կինը դիմել է ոստիկանություն։

Ոստիկանները ձերբակալել են ընդհանուր լոգարանից օգտվող հոնկոնգցի զբոսաշրջիկին, որ զբաղեցրել է հարևան համարը։ Ոստիկանները խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերել են լողանալիս և բնական կարիքները հոգալիս բազմաթիվ կանանց պատկերող գաղտնի նկարահանված տեսանյութեր։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել գաղտնի տեսախցիկ տեղադրելու և տեսախցիկները անօրինական օգտագործման նպատակով պահելու համար։