fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Էջմիածնի ոստիկանները բերման են ենթարկել քաղաքում կրակոցներ արձակած երիտասարդին

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները սեպտեմբերի լույս 25-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում,  Էջմիածնի Չարենց թաղամասում հայտնաբերել ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մի երիտասարդի։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Էջմիածնում բնակվող 27-ամյա երիտասարդը ատրճանակով կրակոցներ է արձակել Չարենց թաղամասի 21-րդ շենքի բակում։

Նա բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված իր «Պորշի» սրահից ոստիկաններին ներկայացրեց ատրճանակը, որն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր:

Video Player