fbpx

«Էկոնոմիստ»-ը տարվա երկիր է ճանաչել Հայաստանը

The Economist բրիտանական հեղինակավոր պարբերականը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը:
Ընդգծելով, որ փողոցային խաղաղ պայքարը հանգեցրեց իշխանափոխության, հանդեսը նկատում է, որ այս երկիրը ժողովրդավարությունը վերականգնելու շանս ունի։

Նիկիոլ Փաշինյանին  հանդեսում անվանում են խարիզմատիկ և մորուքավոր նախկին պատգամավոր: Նա օրինական ձևով եկել է իշխանության և պայքար է տանում կոռուպցիայի դեմ։

 

«Պետք է նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի հարցը չի լուծվել և այդ վիճակն ամեն վայրկյան կարող է բռնկվել։ Այնուամենայնիվ, հնագույն և հաճախ տառապող ազգը, տարածաշրջանում ունենալով անհանգստություն, ունի ժողովրդավարության հաստատման և նորացման հնարավորություն։ Այդ իսկ պատճառով Հայաստանն է այս տարվա մեր երկիրը»,– ասված է պարբերականում:

Պարբերականը նյութին կցել է նաև նկար հեղափոխության օրերից: