fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Էքստրիմի ֆրանսիացի վարպետ Զապատան կարողացել է երկրորդ փորձից ֆլայբորդով անցնել Լա Մանշը

Օգոստոսի 4-ին ֆրանսիացի էքստրեմալ մարզիկ Ֆրենկի Զապատան հ ֆլայբորդով հաջողությամբ անցել է Լա Մանշը՝ տեղեկացնում է BBC-ն։

Սա մարզիկի երկրորդ փորձն է։ Առաջինը եղել է հուլիսի 25-ին և անհաջող ավարտ է ունեցել։ Զակատան թռչում է՝ տախտակի վրա կանգնած․ վառելիքի բաքը գտնվում է նրա ուսապարկում։

Սանգատտե քաղաքի (Ֆրանսիա) լողափից մինչև Բրիտանիայի Դուվրի Սուրբ Մարգարիտա նեղուցը թռիչքը տևել է 20 րոպե՝ միջանկյալ լիցքավորմամբ: Տարածությունը մոտավորապես 36 կմ է: