fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Էլիզաբեթ Թեյլորի «Կանաչ աստվածուհին» կվաճառվի աճուրդում

«Կանաչ աստվածուհին» կվաճառվի աճուրդում։ Էլիզաբեթ Թեյլորի յուրօրինակ Rolls-Royce-ը աճուրդի է հանվել։ Աշխարհում Silver Cloud II-ի՝ ձախակողմյան ղեկով շուրջ 20 մոդել կա։ Ավտոմեքենայի գույնը դերասանուհին պատվիրել է հարմարեցնելով հարսանեկան զգեստին։ Գնահատվում է 600 հազար եվրո։

«Հարցն այն է, թե արժեքը որքան կբարձրանա այն բանի շնորհիվ, որ մեքենան Թեյլորին է պատկանում։ Մի քանի տարի առաջ Christie’s աճուրդում վաճառել են նրա անձնական իրերը, դրանցից յուրաքանչյուրի վերջնական արդյունքը 5 անգամ գերազանցել է նախնականը»,-ասել է Guernsey’s աճուրդի տան ղեկավար Արլան Էթինգերը։

Մեքենան գերազանց վիճակում է։ Կինոաստղը դրանով երթևեկել է շուրջ 60 տարի։