fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ե՞րբ կմեկնարկի ձմեռային արձակուրդը

Հայաստանի   Հանրապետության հանրակրթական    դպրոցներում  դեկտեմբերի 24-ից   կմեկնարկի  ձմեռային  արձակուրդը։  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:

Համաձայն   «Հանրակրթական հիմնական ընդհանուր,   մասնագիտացված    և հատուկ պետական  ծրագրեր  իրականացնող ուսումնականհաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա   օրինակելի  ուսումնական   պլանների»` 3-12-րդ դասարանների   աշակերտներին   ձմեռային արձակուրդ   կտրամադրվի 2018  թվականի  դեկտեմբերի 24-ից մինչև  2019թ. հունվարի 6-ը ներառյալ: Առաջին և   երկրորդ դասարանցիների  ձմեռային արձակուրդը կտևի 2018թ. դեկտեմբերի 24-ից  2019թ. հունվարի 20-ը ներառյալ:

«Միաժամանակ  տեղեկացնում ենք,  որ համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների   և հիշատակի օրերի  մասին» ՀՀ օրենքի` ՍուրբԾննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը, նշվում է հունվարի 7-ին, որը ոչ աշխատանքային օր է: Ուստի,  հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն2019թ. հունվարի 8-ից»,- ասված է ՀՀ կրթության և գիտության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: