fbpx

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է ոստիկանություն

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։

Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի