Ես հույս ունեմ, որ Փաշինյանը ներողություն կխնդրի. Մարուքյան - VNews

Ես հույս ունեմ, որ Փաշինյանը ներողություն կխնդրի. Մարուքյան

«Եթե մենք թույլ լինեինք, չաճեինք, անիմաստ կլիներ մեզ հարվածելը… Այսօր էլ Էրբունիում մեր պաստառները պոկած էին և «Իմ քայլը» դաշինքի պաստառներն էին փակցված: Սակայն հարցը դա չէ, այլ ավելի շատ սև PR-ը՝ ԶԼՄ-ներով տարատեսակ կեղծ լուրեր տարածելը, ցեխ շպրտելը…սա է: Եվ ավելի շատ ՀՀ քաղաքացիներին սևերի և սպիտակների բաժանելն է: Մինչ հայտարարությունը թե այո «բոլոր ուժերը սև են, բացի մեզանից» սեր և համաերաշխություն կար: Սա տարածք է բացում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են պղտոր ջրում ձուկ որսալ»,-նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը գտնում է, որ Հայկ Մարությանը նոր է քաղաքականության մեջ և ինչ-որ տեղ կարող է նման բաներ ասել, բայց երկրի ղեկավարը չպետք է քաղաքացիներին բաժանի գույների:

«Ես հույս ունեմ, որ Փաշինյանն ինչ որ մի պահի դրա համար ներողություն կխնդրի ՀՀ քաղաքացիներից և նաև մեզանից: Ասել, որ մենք սպիտակ ենք մյուսները սև. հենց դա սկիզբն է: Ասում են թե ատելության քարոզ կա: Ո՞վ է անում: Ո՞վ է տոն տալիս որ անեն»,-նշեց պատգամավորը: