fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ֆրանսիայում հոսպիտալացվել է Ալեն Դելոնը

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը միգրենի պարբերաբար դարձող նոպաներով տեղափոխվել է Փարիզի Նյոյի սյուր Սեն արվարձանում գտնվող ամերիկյան հոսպիտալ:

83-ամյա դերասանի մտերիմները հայտնել են, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, և Ալեն Դելոնը երեկոյան արդեն պետք է դուրս գրվի բժշկական հաստատությունից:

«Նա հետազոտություն է անցնում, ոչինչ ավելին»,- հայտնել է Դելոնի օգնականը:

Բժիշկները միգրենի նոպաների պատճառներից մեկը նշել են սրտի արիթմիան: